Հայաստան – Ֆարերյան կղզիներ․ Առաջին կեսից հետո հաշիվը հավասար է

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում մրցում է Ֆարերյան կղզիների ընտրանու հետ։

Խաղի հաշիվը բացեցին տանտերերը՝ 37-րդ րոպեին աչքի ընկավ Բենջամինսենը։ Առաջին խաղակեսի վերջում Լուկաս Սելարայանը տուգանայինից կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը։

Այսպիսով, թիմերը առաջին խաղակեսում փոխանակվեցին մեկական գոլերով։