Անպարտելի իտալացին. Կառլո Անչելոտտին գերազանցեց անձնական ռեկորդը

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 14-ին, կայացավ Լա Լիգայի 5-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ» – «Ռեալ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է մադրիդցիների հաղթանակով՝ 2։0 հաշվով։

Վերջին անգամ «Ռեալը» պարտվել է հունվարին՝ «Ատլետիկոյից» Գավաթի խաղարկությունում: Այդ ժամանակից ի վեր «Ռեալը» չի պարտվել 32 խաղում։ Այս ցուցանիշը լավագույնն է Կառլո Անչելոտտիի մարզչական կարիերայում։

Իտալացի մասնագետի նախորդ ռեկորդը 31 խաղ էր և սահմանվել էր նաև Մադրիդի «Ռեալում» (2013/14):