ՊՍԺ-ն բացատրել է, թե ինչու պայմանագիր չեն կնքել Վիկտոր Օսիմհենի հետ

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը վաղուց էր կապվում ՊՍԺ հնարավոր տեղափոխության հետ, սակայն նիգերիացին ի վերջո տեղափոխվեց «Գալաթասարայ», որտեղ հանդես կգա վարձավճարով։

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լուիս Կամպոսը բացատրել է, թե ինչու փարիզյան ակումբը պայմանագիր չի կնքել հարձակվողի հետ։

«Նա համարվում էր տարբերակներից մեկը, բայց մենք եկանք այն եզրակացության, որ շատ գոհ ենք Գոնսալու Ռամուշից, Ռանդալ Կոլո-Մուանիից և Մարկո Ասենսիոյից»,- Կամպոսի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։