🎥 901-րդ գոլը. Ռոնալդուն խաղավարտին հաղթանակ պարգևեց Պորտուգալիայի ընտրանուն

Լիսաբոնում կայացավ Ազգերի Լիգայի երկրորդ տուրի հանդիպումը, որտեղ Պորտուգալիան սեփական հարկի տակ 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ Շոտլանդիայի նկատմամբ։

7-րդ րոպեին Սքոթ ՄաքԹոմինեյի գոլի շնորհիվ հյուրերն առաջ անցան հաշվի մեջ։ Պորտուգալացիները կարողացան հավասարեցնել հաշիվը 54-րդ րոպեին. գոլի հեղինակ դարձավ Բրունու Ֆերնանդեշը։

Ռոբերտո Մարտինեսի սաները խաղում հաղթեցին 88-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շնորհիվ։

Նշենք, որ աստղային հարձակվողը հանդիպումը սկսել էր պահեստայինների նստարանից, իսկ խաղադաշտում հայտնվել է երկրորդ խաղակեսի սկզբում։