Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը հայտնել է, որ չի կատարի Անգլիայի օրհներգը

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար, իռլանդացի Լի Կարսլին հայտարարել է, որ Ազգերի լիգայի շրջանակներում Իռլանդիայի դեմ խաղից առաջ չի կատարի Անգլիայի հիմնը։

Կարսլին դա բացատրել է նրանով, որ նա երբեք նման բան չի արել իր կարիերայի ընթացքում։

«Ես երբեք դա չեմ արել։ Ես միշտ շատ կենտրոնացած էի խաղի և խաղում իմ առաջին գործողությունների վրա։ Լիովին հարգում եմ երկու հիմները և հասկանում եմ, թե որքան մեծ նշանակություն ունեն դրանք երկու երկրների համար»,- Կարսլիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։