Ազգերի Լիգա․ Սան Մարինոյի հավաքականը 20 տարվա մեջ առաջին անգամ հաղթեց պաշտոնական խաղում

Ազգերի Լիգայի խմբային փուլի 1-ին տուրում Սան Մարինոյի թիմը հաղթեց Լիխտենշտեյնին։

Հանդիպումն ավարտվել է՝ 1:0 հաշվով։ Միակ գոլը խփել է Սանջուլիանո Նիկո Սենսոլին։

Այսպիսով, Սան Մարինոյի թիմը 20 տարվա մեջ առաջին անգամ կարողացավ հաղթանակ տոնել պաշտոնական խաղում։ Նրանք չէին հաղթում 141 խաղում անընդմեջ: