Ֆաբրիցիո Ռոմանո․ Ռոմելու Լուկակուն կարիերան կշարունակի իտալական մեկ այլ թիմում

«Նապոլին» պայմանավորվել է «Չելսիի» հետ 31-ամյա բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ լրագրողի՝ «Նապոլին» հարձակվողի տրանսֆերի համար կվճարի 30 միլիոն եվրո + 15 միլիոն եվրո բոնուս։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կկնքվի երեք տարով։

Լուկակուն «Չելսի» է տեղափոխվել 2021 թվականի օգոստոսին «Ինտերից» 113 միլիոն եվրոյի դիմաց։ Այդ ժամանակվանից բելգիացին մեկ ամբողջական մրցաշրջան է անցկացրել անգլիական թիմում, որից հետո վարձավճարով հանդես է եկել «Ինտերում» և «Ռոմայում»։