«Կրասնոդարը» բանակցություններ է վարում թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, հայտնում է RB Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ ակումբը հայ ֆուտբոլիստին առաջարկել է նոր պայմանագիր՝ բարելավված պայմաններով։ Պայմանագիրը նախատեսված կլինի երեք տարվով։
Սպերցյանի գործող պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։