🎥 LA LIGA. «Բարսելոնան» սեփական հարկի տակ ուժեղ գտնվեց «Ատլետիկից»

Իսպանական Լա Լիգայի երկրորդ տուրում սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկի» դեմ։

Հանսի Ֆլիկի սաները կարողացան հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ՝ առավելության հասնելով 2։1 հաշվով։

«Բարսելոնայի» կազմում աչքի ընկան Լամին Յամալը և Ռոբերտ Լևանդովսկին։ Հյուրերի միակ գոլը հեղինակեց Օյան Սանսեթը 11-մետրանոց հարվածից։

«Բարսելոնան» 2 խաղից հետո ունի 100%-անոց արդյունք։ «Ատլետիկը» ունի 1 միավոր։