Ջուդ Բելինգհեմ․ «Սա հավանաբար մեր լավագույն ելույթն էր մրցաշարում»

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ամփոփել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Շվեյցարիայի նկատմամբ տարած հաղթանակը (1։1, 5։3՝ 11 մետրանոցներով)։

«Ընդհանուր առմամբ սա հավանաբար մեր լավագույն ելույթն էր մրցաշարում: Մենք շատ հպարտ ենք։ Այն, ինչ միշտ չես կարող չափել ու տեսնել, դա բնավորությունն ու մտածելակերպն է, և մենք դա նորից ցույց տվեցինք 11 մետրանոց հարվածաշարում։ Նման ճնշման տակ փոխարինման դուրս գալն ու 11 մետրանոցն իրացնելն առանձնահատուկ բան է։

Ես մարզվում եմ բոլոր տղաների նման և ունեմ իմ ընթացքը։ Ես ապավինում եմ իմ մարզմանը։ Երբեմն կարելի է մի քայլ առաջ գնալ ու բաց թողնել»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում BBC One-ը։

Կիսաեզրափակչում Սաութգեյթի թիմը կմրցի Հոլանդիայի հետ։