«Յուվենտուսը» պայմանագիր է կնքել Ա Սերիայի մրցաշրջանի լավագույն դարպասապահի հետ

«Յուվենտուսը» հայտարարել է «Մոնցայի» դարպասապահ Միկելե դի Գրեգորիոյի թիմ տեղափոխության մասին։

Տրանսֆերի գումարը չի բացահայտվել, սակայն ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր 20 միլիոն եվրոյի մասին, որից 2 միլիոնը՝ բոնուսներ։

Անցած մրցաշրջանի վերջում 26-ամյա Դի Գրեգորիոն ճանաչվել է Ա Սերիայի լավագույն դարպասապահ, իտալացին նույնպես կատարել է ամենաշատ սեյվերը՝ 127 33 խաղում։