Պաշտոնական․ «Վանը» երկու նորեկ ունի

«Վան» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի պաշտպան Դավիթ Տերտերյանը։

26-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Փյունիկ», «Գանձասար» ֆուտբոլային ակումբներում։ Հայաստանի հավաքականում անցկացրել է 11 հանդիպում։

Տերտերյանը «Վան» է տեղափոխվել «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբից։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։

Ինչպես նաև «Վանին» է միացել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը։

30-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Փյունիկ», «Արցախ»,«Արարատ» ֆուտբոլային ակումբներում։ Հայաստանի հավաքականում անցկացրել է 1 հանդիպում։
Գարեգինյանը «Վան» է տեղափոխվել «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբից։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։