Վինիսիուս․ «Դժվար է խաղալ, երբ մրցավարները միշտ Բրազիլիայի դեմ են որոշում կայացնում»

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը քննադատել է Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիային (CONMEBOL), ինչպես նաև COPA AMERICA-ի մրցավարներին և խաղադաշտերին, որը տեղի է ունենում ԱՄՆ-ում։

«Շատ դժվար է խաղալ այս մարզադաշտերում, երբ մրցավարները միշտ մեր դեմ են։ CONMEBOL-ի վերաբերմունքը Բրազիլիայի հանդեպ շատ վատն է: Մենք կարող ենք ինչ-որ բան ասել միայն այն ժամանակ, երբ հաղթենք։ Երբ մենք խոսում ենք, CONMEBOL-ը պատասխանում է, որ մենք չափազանց շատ ենք խոսում»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Globo-ն:

Շաբաթ երեկոյան Բրազիլիայի հավաքականը հաղթել է Պարագվային (4:1): Մադրիդի «Ռեալի» հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել։