Շվեյցարացի ֆուտբոլիստները Իտալիայի դեմ խաղից առաջ 11-մետրանոցներ են փորձարկել

Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստները Իտալիայի հետ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ խաղից առաջ 11-մետրանոցներ են փորձարկել։ Այս մասին խոսել է գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը։

«Մենք ժամանակ ունեինք 11-մետրանոցներով զբաղվելու: Բոլորը հնարավորություն ունեին կատարել 11-մետրանոց հարվածներ, իսկ մենք որոշ նշումներ արեցինք մեզ համար։

Բայց, իհարկե, սա նույնը չէ, ինչ սթրեսային իրավիճակում, ճնշման տակ 11-մետրանոց իրացնելը։ Մենք նախորդ մրցաշարերում 11-մետրանոցների փորձ ունենք, բայց հուսով ենք, որ խաղը կավարտվի խաղաժամանակի ընթացքում։ Այն կավարտվի մեր հաղթանակով»,- Յակինին է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Շվեյցարիա – Իտալիա հանդիպումը կկայանա հունիսի 29-ին։