Հունիսի 16-ին Գելզենկիրխենում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով Անգլիայի մի քանի երկրպագուների արգելել են մասնակցել ֆուտբոլային խաղերին, հայտնում է BBC-ն։
21-ամյա Թոդ Հայնսը, 28-ամյա Լիամ Ջեքսոնը և 28-ամյա Կիրան Էլքոքը երեք տարով են որակազրկվել, իսկ 29-ամյա Լյուիս Դոդսվորթը, 27-ամյա Ջեք Հաթոնը և 38-ամյա Գարի Մաքիվորը՝ հինգ տարով: Նրանց արգելվում է ներկա գտնվել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային հանդիպումներին։
Եվս չորս երկրպագու արդեն հայտնվել են Մեծ Բրիտանիայի դատարանում և գրավի դիմաց ազատ են արձակվել՝ անձնագրերը հանձնելու պայմանով։