Նաչո․ «Մեզ համար չափազանց կարևոր է Խվիչայի Կվարացխելիային հսկելը»

Իսպանիայի հավաքականի պաշտպան Նաչոն կիսվել է Վրաստանի հետ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի խաղից իր սպասելիքներով։

«Խվիչան շատ է մանևրելու, և նա փայլուն է խաղում մեկը մեկի դեմ իրավիճակներում: Անկասկած, նա Վրաստանի հավաքականի առաջատարն է, և մեզ համար չափազանց կարևոր է նրան հսկելը։

Մարդիկ կարող են մտածել, որ մենք ֆավորիտ ենք, բայց դա մեզ համար նշանակություն չունի: Մենք կենտրոնանալու ենք խաղի վրա և կփորձենք պահպանել այն ստանդարտը, որը սահմանել ենք յուրաքանչյուր խաղում։

Կարծում եմ՝ Վրաստանի դեմ դժվար կլինի։ Մենք պետք է ծայրահեղ զգույշ լինենք առաջին իսկ րոպեից։

Գիորգի Մամարդաշվիլին լավ դարպասապահ է։ Նա լավ է հանդես գալիս Իսպանիայի առաջնությունում եւ փայլուն է խաղում EURO-ում։ Նա կարեւոր խաղացող է Վրաստանի հավաքականի համար։ Բայց մենք չենք անհանգստանում և կփորձենք ավելի շատ գոլեր խփել նրա համար։ Մենք կփորձենք այս օրը նրա համար վատ օր դարձնել։ Բայց հարցեր չկան՝ նա տարիներ շարունակ հաստատում է իր բարձր կարգը»,- Նաչոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Իսպանիա – Վրաստան հանդիպումը կկայանա հունիսի 30-ին։