Գերմանիայի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք Եվրոպայի առաջնությունը պետք է վերադառնա հին ձևաչափին՝ 16 թիմերի մասնակցությամբ։
«Չեմ կարծում։ Փոքր երկրների համար կարևոր է մասնակցել նման խոշոր մրցաշարին։ Միշտ հետաքրքիր է: Օրինակներից մեկը Վրաստանն է։ Նրանք ամեն խաղում ավելի լավն են դառնում, դա անհավանական է: Սա յուրահատուկ մրցաշար է, և դա ինքնին լավ է»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ը:
Հիշեցնենք, որ EURO-2024-ի խմբային փուլի արդյունքներով Վրաստանի հավաքականը վաստակեց չորս միավոր և երրորդ տեղից դուրս եկավ մրցաշարի փլեյ-օֆֆ։
Եվրոյի մասնակիցների թիվն ավելացել է 2016 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո, որը տեղի ունեցավ Ֆրանսիայում։