Յան Մացենը 44,5 մլն եվրոյով տեղափոխվեց անգլիական ակումբ

«Չելսիի» եւ Հոլանդիայի հավաքականի պաշտպան Յան Մացենը տեղափոխվել է «Ասթոն Վիլա»։

Գործարքի ֆինանսական պայմանները չեն բացահայտվել, սակայն, ըստ Transfermarkt պորտալի, տրանսֆերային գումարը կազմել է 44,5 մլն եվրո։

2024 թվականի հունվարից 22-ամյա ձախ պաշտպանը վարձավճարով հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», որի հետ հասել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։ Բունդեսլիգայում Մացենն անցկացրել է 23 հանդիպում, խփել 3 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։

Այս պահին Մացենը հանդես է գալիս Հոլանդիայի հավաքականի կազմում Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Միաժամանակ, ֆուտբոլիստը դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել ազգային հավաքականի կազմում։