Իվան Իլիչը կարող է տեղափոխվել «Զենիթ»

«Տորինոյի» և Սերբիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Իլիչը կարող է տեղափոխվել «Զենիթ», հայտնում է Tuttosport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Զենիթը» 23-ամյա կիսապաշտպանի համար առաջարկել է 25 միլիոն եվրո։ Իլիչը EURO-2024-ում Սերբիայի հավաքականի խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներին է մասնակցել։

Անցած մրցաշրջանում Իվան Իլիչը «Տորինոյի» կազմում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։