Հովհաննես Հարությունյանի վարձակալության ժամկետը ավարտվեց․ նա վերադառնում է «Սոչի»

Հովհաննես Հարությունյանի վարձակալության ժամկետը ավարտվել է. նա վերադառնում է «Սոչի», սրա մասին հայտարարել է «Փյունիկը»։ 

«25-ամյա կիսապաշտպանը մեր ակումբում ավելի քան 3,5 տարի անցկացրեց, իր անգնահատելի ներդրումն ունեցավ «Փյունիկի» երկու չեմպիոնություններում, բացի դրանից, միասին տպավորիչ ճանապարհ անցանք եվրագավաթներում ։

Մեր ակումբում Հարությունյանն առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական:

Շնորհակալություն ենք հայտնում անձնվեր ելույթների համար ու հաջողություն մաղթում հետագա կարիերայում», – գրված էր հաղորդագրությունում։