Ջանլուիջի Դոննարումմա. «Ավագի թևկապը կրելը մեծ պատիվ է, բայց նաև պատասխանատվություն»

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման կիսվել է Շվեյցարիայի ընտրանու հետ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի խաղից իր սպասելիքներով։

«Ավագի թևկապը կրելը մեծ պատիվ է, բայց նաև մեծ պատասխանատվություն։ Մանկուց երազում էի, որ նման հանդիպումների կմասնակցեմ։

Շվեյցարիայի հավաքականը ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է։ Հետևաբար, մենք պետք է պատրաստ լինենք հարմարվելու խաղի ընթացքին: Մրցակիցը շատ ագրեսիվ է գործում, և մենք պետք է հնարավորինս քիչ սխալներ թույլ տանք։

Տղաները լավ տրամադրություն ունեն։ Նրանք իմ լրացուցիչ հրահանգների կարիքը չունեն, նրանք արդեն չափազանց մոտիվացված են։ Մեզ շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում»,- Դոննարումմայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Շվեյցարիա – Իտալիա հանդիպումը կկայանա հունիսի 29-ին։