FourFourTwo․ Լավագույն իսպանացի պաշտպանները

FourFourTwo պորտալը կազմել է իսպանացի լավագույն պաշտպանների վարկանիշային աղյուսակը:

Այն գլխավորում էր Սերխիո Ռամոսը։ Երկրորդ տեղում է Կարլես Պույոլը, որին հաջորդում է Ժերար Պիկեն:

Ցուցակում ընդհանուր առմամբ 32 խաղացող կա։ Լավագույն 10-յակում ընդգրկվել են նաև Ֆերնանդո Հիերոն, Ժորդի Ալբան, Միգել Անխել Նադալը, Մանոլո Սանչիսը, Դանիել Կարվախալը, Ժոան Կապդևիլան և Խոսե Անտոնիո Կամաչոն։