Էմիլիանո Մարտինեսը չի մասնակցի Օլիմպիական խաղերին

Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը չի մասնակցի Օլիմպիական խաղերին։

Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, մասնակցության արգելքը սահմանել է արգենտինացու «Ասթոն Վիլան»։ Ակումբը ցանկանում է, որ Մարտինեսը ներկա լինի մինչմրցաշրջանային հավաքին, քանի որ Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 17-ին: Եթե ​​Մարտինեսը գնար, ապա նոր մրցաշրջանից առաջ միայն 8 օր կհանգստանար։

Այժմ Էմիլիանոն, ով ճանաչվել է 2023 թվականի լավագույն դարպասապահ, ազգային թիմի հետ խաղում է COPA AMERICA-ում, որտեղ արդեն հասել է քառորդ եզրափակիչ։