COPA AMERICA. Վինիսիուսի դուբլն օգնեց Բրազիլիային հաղթել Պարագվային 🎥

Կայացավ 2024 թվականի COPA AMERICA-ի խմբային փուլի Պարագվայ – Բրազիլիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է բրազիլացիների հաղթանակով՝ 4։1 հաշվով։

Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Վինիսիուսը։ Եվս մեկ գոլ խփեցին Սավիոն ու Լուկաս Պակետան։ Վերջինս 11-մետրանոցից գրավեց Ռոդրիգո Մորինիգիոյի պաշտպանած դարպասը։

Պարագվայցիների կազմում գոլի հեղինակ դարձավ Օմար Ալդերետեն:

Երկրորդ տուրիդ հետո Կոլումբիան ունի 6, Բրազիլիան՝ 4, Կոստա Ռիկան՝ 1, իսկ Պարագվայը՝ 0 միավոր:

Երրորդ տուրում Բրազիլիան կմրցի Կոլումբիայի, իսկ Պարագվայը՝ Կոստա Ռիկայի հետ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան հուլիսի 3-ին, մեկնարկը՝ 05:00-ին: