Քրիստիան Էրիկսենը Գերմանիայի հետ խաղից առաջ բաց է թողել ընտրանու մարզումը

Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը բաց է թողել ազգային հավաքականի մարզումը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի Գերմանիայի հետ խաղից առաջ։ Այս մասին խոսել է դանիացիների գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը։

«Քրիստիան Էրիկսենն երեկ ստամոքսի հետ կապված խնդիրներ ուներ: Նույնը, ինչ ուներ Թոմաս Դելեյնին Անգլիայի հետ խաղից առաջ։ Ուստի որոշեցինք, որ Էրիկսենը բաց թողներ մարզումը։ Հուսով ենք, որ այսօր պատրաստ կլինի։ Մենք հույս ունենք»,- Յուլմանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Գերմանիա – Դանիա հանդիպումը կկայանա հունիսի 29-ին։