«Ալ-Իթիհադը» մտադիր է գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրել Զլատկո Դալիչին։ Սաուդյան ակումբը դեռ բանակցություններ չի սկսել, սակայն արդեն հայտնի է, որ Խորվաթիայի հավաքականի մարզչին տարեկան 20 մլն դոլար աշխատավարձ կառաջարկեն, հաղորդում է Večernji list-ը։
«Ալ-Իթիհադը» ներկայումս խզում է պայմանագիրը Մարսելո Գալարդոյի հետ, ով մեկ մրցաշրջանում վաստակում է 24 միլիոն դոլար։
Նշվում է, որ Դալիչը որոշել է մնալ Խորվաթիայի հավաքականում մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը։ Խորվաթիայի ֆուտբոլային միության (HNS) նախագահ Մարյան Կուստիչը հաստատել է, որ Դալիչը կմնա հավաքականում։