ՈւԵՖԱ-ն նշանակել է EURO-2024-ի 1/8-րդ եզրափակիչի առաջին հանդիպումների մրցավարներին

Հայտնի են դարձել այն մրցավարների անունները, ովքեր կսպասարկի Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/8-րդ եզրափակչի առաջին չորս հանդիպումները։

Շվեյցարիա – Իտալիա խաղը կսպասարկի լեհ Շիմոն Մարչինյակը, իսկ անգլիացի Մայք Օլիվերը կսպասարկի Գերմանիա – Դանիա հանդիպումը։ Այս հանդիպումները կկայանան հունիսի 29-ին։

Հունիսի 30-ին Իսպանիա – Վրաստան հանդիպմանը կաշխատի ֆրանսիացի Ֆրանսուա Լետեքսիեն, իսկ Անգլիա – Սլովակիա խաղի գլխավոր մրցավարը կլինի թուրք Ումուտ Մելերը։