Սուպերհամակարգիչը նշել է EURO-2024-ի գլխավոր ֆավորիտներին

Opta սուպերհամակարգիչը հաշվարկել է այս օրերին Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում 16 հավաքականների հաղթելու շանսերը։

EURO-2024-ի գլխավոր ֆավորիտը Անգլիայի հավաքականն է։ Նրա հաղթելու շանսերը գնահատվում են 20%։

Չեմպիոնության հավակնորդների հնգյակում են նաև Իսպանիան (17,2%), Գերմանիան (15,8%), Ֆրանսիան (13,4%) և Պորտուգալիան (8,3%)։

EURO-2024-ում հաղթելու ամենաքիչ շանսերն ունի Վրաստանի հավաքականը (0,3%)։

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում վաղը՝ հունիսի 29-ին, կմեկնարկեն 1/8-րդ եզրափակիչ հանդիպումները։