Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մարիան Կուստիչը Nova TV-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Զլատկո Դալիչը 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո կմնա ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։
«Դալիչը մեր մարզիչն է և կմնա Խորվաթիայի հավաքականի մարզիչը։ Խոսեցինք, ձեռք սեղմեցինք։ Նա կմնա, վստահաբար կարող եմ ասել»,- ասել է Կուստիչը։
Խորվաթիան EURO-2024-ի խմբային փուլում վաստակեց 2 միավոր և B խմբում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։