«Արարատ-Արմենիան» հայտարարել է թիմի դարպասապահ Դամյան Շիշկովսկիի թիմից հեռանալու մասին։
Դարպասապահ Դամյան Շիշկովսկիի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի միջև պայմանագիրը կողմերի փոխադարձ համաձայնությամբ լուծվել է և ֆուտբոլիստը հեռացել է թիմից։
Շիշկովակին «Արարատ-Արմենիային» է միացել 2024-ի հունվարին։ Այս ընթացքում ֆուտբոլիստը թիմի դարպասը պաշտպանել է 9 խաղում։