«Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» 25-ամյա կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին ձեռք բերելու հարցում և պատրաստ է կրկնապատկել նրա աշխատավարձը, եթե նա համաձայնի տեղափոխվել անգլիական ակումբ։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ ուրուգվայցի պաշտպանը նախկինում մերժել էր «Բարսելոնայի» նոր պայմանագրի առաջարկը, սակայն վստահեցրել է, որ ավելի ուշ կվերադառնա դրա քննարկմանը։ Ընդգծվում է, որ կատալոնական ակումբը ցանկանում է Արաուխոյի աշխատանքային պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը լուծել մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։