«Բավարիայի» պաշտպանը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Բավարիան» բանակցում են պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերի շուրջ, հայտնում է Bayern & Germany-ն։

Ըստ աղբյուրի՝ մյունխենցիները ցանկանում են 24-ամյա հոլանդացու համար ստանալ 70 մլն եվրո։ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է կիսով չափ վճարել։ Միևնույն ժամանակ, «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին արդեն պլանավորում է կազմը հաջորդ մրցաշրջանի համար՝ հաշվի առնելով պաշտպանի հավանական հեռանալը։

Դե Լիգտը «Բավարիայում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։