Ռոնալդ Արաուխոն կարող է լքել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարող է հեռանալ թիմից։ Այս պահին կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան չի պատրաստվում վաճառել ուրուգվայցուն, սակայն, հաշվի առնելով ակումբի ֆինանսական դժվարությունները, 25-ամյա խաղացողի հեռանալը դեռևս հնարավոր է, հաղորդում է The Athletic-ը։

Ըստ աղբյուրի՝ Արաուխոյի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Մյունխենի «Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ֆուտբոլիստի՝ Ամերիկայի գավաթի խաղարկություն մեկնելուց քիչ առաջ նրա շրջապատը հայտարարեց, որ նա կմնի Իսպանիայում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 70 միլիոն եվրո։