Իսպանական գրանդը հետաքրքրված է Իտալիայի հավաքականի պաշտպանի ծառայություններով

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Բոլոնիայի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ 22-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում մադրիդյան թիմի գլխավոր մրցակիցը «Յուվենտուսն» է՝ «Բոլոնիայի» նախկին գլխավոր մարզիչ Տիագու Մոտտայի գլխավորությամբ։

Transfermarkt պորտալը Կալաֆիորիի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո, սակայն «Բոլոնիան» պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից 40 միլիոնով։

Ա Սերիայի վերջին խաղում Կալաֆիորին 30 խաղում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։