Ռաֆինյան կարող է լքել «Բարսելոնան»

Կատալոնական «Բարսելոնան» որոշել է այն գումարը, որի դիմաց պատրաստ կլինեն վաճառել թիմի հարձակվող Ռաֆինյային։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ «բլաուգրանաները» բրազիլացու համար պահանջում են 90 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռաֆինյայով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները։ «Ալ-Հիլալը» պատրաստ է մեծ աշխատավարձ առաջարկել ֆուտբոլիստին, սակայն անձամբ՝ բրազիլացին, մտադիր չէ լքել կատալոնական ակումբը։

Ռաֆինյան «Բարսելոնայում» է 2022 թվականից, երբ միացավ «Լիդսից»։ Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում Ռաֆինյան դարձել է 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։