«Պարի Սեն Ժերմենին» դեռ չի հաջողվել պայմանավորվել «Նապոլիի» վենգեր Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերի հարցում։ Ֆրանսիական գրանդը տրանսֆերի շուրջ պայմանավորվել է վրացի ֆուտբոլիստի շրջապատի հետ, սակայն «Նապոլիի» հետ բանակցություններում առաջընթաց չի գրանցվել։
Ըստ լրագրող Ջամելի՝ իրավիճակը սկսում է լրջորեն նյարդայնացնել ՊՍԺ-ին։ Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 80 մլն եվրո։
Վրաստանի հավաքականի աստղի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։