Կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը վերադարձել է Անգլիայի հավաքական։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը Անգլիա է մեկնել անհետաձգելի ընտանեկան հարցերով։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ֆոդենը կկարողանա մասնակցել հունիսի 28-ին կայանալիք Անգլիայի հավաքականի փակ մարզմանը։
Հունիսի 30-ին Անգլիայի հավաքականը EURO-2024-ի 1/8-րդ եզրափակիչում կմրցի Սլովակիայի հետ։