Պաշտոնական․ Խոսելուն տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

«Ռեալի» հարձակվող Խոսելուն միացել է «Ալ-Ղարաֆային»։ Այս մասին հաղորդում է քաթարական ակումբի մամուլի ծառայությունը։

34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է երկու տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Խոսելուի տրանսֆերի համար «Ռեալը» վճարեց 1,5 միլիոն եվրո, իսկ նույն գումարով իսպանացուն վաճառեց «Ալ-Ղարաֆային»։

Անցած մրցաշրջանում Խոսելուն Մադրիդի «Ռեալի» կազմում դարձավ Իսպանիայի չեմպիոն և նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը։