«Նոան» հայտարարել է նոր տրանսֆերի մասին։ Ակումբին է միացել Գրենիկ Պետրոսյանը, հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։
22-ամյա հարձակվողը կարիերայի ընթացքում հանդես է եկել ԲԿՄԱ-ում ու «Փյունիկում»։
Հայաստանի բարձրագույն լիգայում Պետրոսյանն անցկացրել է 88 խաղ ու դարձել 16 գոլի հեղինակ։ Գրենիկ Պետրոսյանը հանդես է եկել նաև Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում։