Նիկո Ուիլյամսը անդրադարձել է իր ապագային

«Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Նիկո Ուիլյամսը պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։

«Ես արդեն ասել եմ, որ Բիլբաոն իմ տունն է։ Վերջերս երկարաձգեցի պայմանագիրս և շատ երջանիկ եմ այստեղ»,- 21-ամյա իսպանացու խոսքերն է մեջբերում Radiogaceta-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Չելսին»։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։

Անցած մրցաշրջանում Ուիլյամսը «Ատլետիկի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։