Նեյմարը նշել է 2024 թվականի «Ոսկե գնդակի» երեք հիմնական հավակնորդներին

«Ալ-Հիլալ» հարձակվող Նեյմարը նշել է 2024 թվականի «Ոսկե գնդակի» երեք հիմնական հավակնորդներին։

Ըստ Նեյմարի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանանալու ֆավորիտը իր հայրենակից, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն է։

«Վինիսուս Ժունիորը առաջինն է, Ռոդրիգոն և Բելինգհեմը կիսում են երկրորդ տեղը։ Մբապպեն կպայքարի նրանց հետ»,- ասել է Նեյմարը լրագրող Իզաբելա Պագլյարիի հետ զրույցում։

Համաշխարհային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին։