«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հանդիպում է ունեցել վինգեր Խվիչա Կվարացխելիայի և նրա գործակալի հետ, որի ընթացքում հայտնել է, որ նեապոլիտանական ակումբը մտադիր չէ այս ամառ վաճառել 23-ամյա ֆուտբոլիստին։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ «Նապոլին» չի ցանկանում բաց թողնել Կվարացխելիային, քանի որ նեապոլիտանական ակումբի նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նրան տեսնում է առանցքային ֆուտբոլիստի։
Ընդգծվում է, որ EURO-2024-ի ավարտից հետո «Նապոլին» նոր պայմանագրի առաջարկ կանի Կվարացխելիային։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, որոնցում դարձել է 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։