«Բարսելոնայի» պաշտպան Միքայիլ Ֆայեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Պորտու»։
Ֆուտբոլիստը պայմանավորվել է «վիշապների» հետ, սակայն գործարքը ձախողվել է։ Բանն այն է, որ «Բարսելոնան» պորտուգալական ակումբից պահանջել է 15 միլիոն եվրո՝ հետգնման կետի հետ միասին։
Ըստ HITC-ի՝ Ֆայեի «Պորտու» տեղափոխության ձախողումից հետո «Արսենալը» բանակցություններ է սկսել «Բարսելոնայի» պաշտպանի համար։ Լոնդոնցիները կապ են հաստատել կատալոնական ակումբի հետ՝ ուսումնասիրելու 19-ամյա սենեգալցու տրանսֆերի հնարավորությունը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 10 միլիոն եվրո։