ՊՍԺ-ի կիսապաշտպան Մանուել Ուգարտեն որոշել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան։ Ուրուգվայցի կիսապաշտպանը մտադիր է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։ Հիշեցնենք, որ անցյալ ամառ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել Լոնդոնի «Չելսին»
Ինչպես հայտնում է Traspasos-ը՝ Ուգարտեն ներկայումս ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Կիսապաշտպանն այս տարբերակը լավագույնն է համարում կարիերան շարունակելու համար։
ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել Ուգարտեին Լիսաբոնի «Սպորտինգից» տեղափոխությունից ընդամենը մեկ տարի անց։