Լամին Յամալ. «Նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է»

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը կրկին խոսել է «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ համեմատությունների մասին։

«Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Նրա հետ համեմատվելն անհավանական է, բայց ոչ ոք չի կարող լինել նրա մակարդակի վրա։ Հուսով եմ, որ իմ կարիերայում կարող եմ հասնել Լեոյի ձեռք բերածի առնվազն կեսին»,- Յամալի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Ֆուտբոլի Եվրոպայի ընթացիկ առաջնությունում Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը մասնակցել է երեք հանդիպման։ Նա դարձավ մեկ գոլային փոխանցման հեղինակ։