«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը մեկնաբանել է իսպանացի Մարկ Գիուի հնարավոր տեղափոխությունը «Չելսի»։
«Գիուի տեղափոխությունը «Չելսի». Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որտեղ խաղալ, դա իր անձնական ընտրությունն է։ Ես խոսեցի նրա հետ, նա ասաց, որ լավ է։ Հիմա նա մտածում է արձակուրդի մասին»,- Յամալի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Ֆուտբոլի Եվրոպայի ընթացիկ առաջնությունում Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը մասնակցել է երեք հանդիպման։ Նա դարձավ մեկ գոլային փոխանցման հեղինակ։