Ժյուլ Կունդեն կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Արսենալը» հետաքրքրված է «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեի ծառայություններով։

Ինչպես հայտնում է Sport.es-ը՝ «զինագործները» 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում են ուղարկել կատալոնական ակումբ։

Նշվում է, որ «Բարսելոնայի» ֆինանսական խնդիրները կարող են նպաստել ֆրանսիացու «Արսենալին» վաճառելուն։
Կունդեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում Կունդեն բոլոր մրցաշարերում թիմի 48 խաղում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։