«Ուդինեզեի» և Սլովենիայի հավաքականի պաշտպան Յակա Բիյոլը կարող է կարիերան շարունակել «Ինտերում»։
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, միլանյան ակումբը լրջորեն հետաքրքրված է 25-ամյա սլովենացով, ով իր ազգային թիմի հետ միասին դուրս է եկել EURO-2024-ի փլեյ-օֆֆ։
Ա Սերիայի վերջին մրցաշրջանում սլովենացին անցկացրել է 24 հանդիպում, որոնցում արդյունավետ չի եղել։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 10 միլիոն եվրո։