Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը որոշել է այն ֆուտբոլիստին, ում ցանկանում է առաջինը հրավիրել թիմ։
Ինչպես հայտնում է Sport-ը՝ գերմանացին ցանկանում է «Բարսելոնայում» տեսնել «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե «Բարսելոնային» հաջողվի լուծել ֆինանսական դժվարություները, ապա ղեկավարությունը պատրաստ կլինի հարձակվողի համար վճարել պահանջվող փոխհատուցման գումարը՝ 58 միլիոն եվրո։
Հաղորդվում էր, որ Ուիլյամսը նույնպես ցանկանում է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։