«Գալաթասարայը» ավարտել է «Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշի ամբողջական տրանսֆերը։
Մարոկկացի ֆուտբոլիստը թուրքական ակումբում հանդես էր գալիս վարձավճարով:
31-ամյա կիսապաշտպանը «Գալաթասարային» տրվել է անվճար, ինչը նախատեսված է եղել ակումբների միջև պայմանագրով, եթե որոշակի պայմաններ կատարվեն։
Զիեշի պայմանագիրը ստամբուլյան թիմի հետ նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանը և ներառում է այն ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակ։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 2 850 000 եվրո։
«Գալաթասարայի» կազմում անցկացրած 23 խաղում Զիեշը դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։